Այսօրվանից՝ օգոստոսի 1-ից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում խստացվել է աղմուկային, օդաճնշական և գազային զենքեր պահելու և կրելու կանոնները խախտելու համար պատիժը, այն է.
Աղմուկային զենք
Աղմուկային զենքի տեղափոխման կանոնների խախտումը կրկին պատժվում է 500 լարի տուգանքով,
սակայն՝
նմանատիպ զանցանքի կրկնակի խախտման համար տուգանքը 500-ից դարձել է 1000 լարի, իսկ երրորդ անգան նման խախտումը պատժվում է 2000 լարի տուգանքով։
Գազային զենք
Գազային զենքի պահպանման կանոնների խախտումը պատժվում է տուգանքով՝ 200 լարի
Կրման կանոնների խախտումը՝ 500 լարի՝ զենքի առգրավմամբ:
Առանց թույլտվության նման զենք ձեռք բերելը, կրելը և պահելը, տեղափոխելը կամ վաճառելը և ներմուծելը պատժվում է 600 լարի տուգանքով՝ զենքի առգրավմամբ։
Կրկնակի խախտումը կառաջացնի տուգանք 1000 լարիի չափով:
Օդաճնշական զենք
Օդաճնշական զենքի պահպանման կանոնները խախտելու համար տուգանքը կկազմի 200 լարի:
Այն կրելու և մարդաբնակ վայրում կրակելու կանոնները խախտելը տուգանվում է 500 լարիով՝ զենքի առգրավմամբ:
Չգրանցված զենք կրելու, հրաձգարաններում օգտագործելու և քաղաքացիական շրջանառության համար անընդունելի զենքեր ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև Վրաստան նման զենք ներմուծելու և երկրից արտահանելու համար՝ 600 լարի։