Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվում է վիզային ռեժիմը։ Այսուհետ 90 օրով Ռուսաստան այցելելու համար Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք չեն ունենա։

Վրաստանի քաղաքացիներից վիզա կպահանջնվի միայն այն դեպքերում, երբ ՌԴ-ում մնալու են 90 օրից ավելի և աշխատելու են։