Դրախտավարդեր, ծխածաղիկներ, վարդեր, դելֆինիումներ (ոջլադեղ, անիծած հարս) հիրիկներ (փնջածաղիկ), շուշաններ, պիոններ, հասմիկներ, մեխակներ, նարգիզներ, անյուտայի աչիկներ, երիցուկներ, առյուծաբերաններ: Եվ սա դեռ վերջը չէ, այսքանով չի ավարտվում սիրողական այգեպան Գրիգոր Խաչատրյանի Ախալքալաքի բակում գտնվող ծաղկատեսակների ամբողջ ցանկը։ Նա 20 տարի է զբաղվում է այգեգործությամբ և այս ընթացքում ամենատարբեր արկածների է գնացել միայն բաղձալի ծաղիկը ստանալու համար։

IMG_0215

IMG_0222

Այգեգործության հանդեպ սերն առաջացել է մի ծանոթի շնորհիվ, ում տան մոտով անցնելիս նա տեսել է կապույտ դելֆինիումներ։ Մտել է նրա բակը, տեսել, որ նա էլ է սիրողական այգեպան, և այդպես նրանք միասին սկսել են այգեգործությամբ զբաղվել, իրար համար տնկիներ, տարբեր տեղերից սերմեր էին բերում, ով որտեղից կարող էր։

«Մենք երբեք բակ (այգի) չենք ունեցել: Ես այս տունը գնել եմ 23 տարի առաջ, և արդեն 20 տարի է, ինչ «տանջվում եմ», – ծիծաղում է Գրիգորը, – ես տառապում եմ, գիտես ինչ առումով, երբ չգիտես ինչպես անել, տնկում ես, հետո հաջորդ տարում մտածում ես՝ կտեղափոխեմ այլ տեղ, այդպես ավելի գեղեցիկ կլինի, և այդպես խաղ եմ անում։ Ես ունեի շատ գեղեցիկ դեղին վարդ, այնպիսի՜ բուրմունքով, ես այն այնքան անգամ տեղափոխեցի, որ ի վերջո այն փչացավ»:

IMG_0218

IMG_0224

Գրիգորը տնկիներ և սերմեր է բերում տարբեր երկրներից՝ Հայաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Հոլանդիայից։ Նախկինում ինքն էր ստիպված գնալ դրանց հետևից, բայց հիմա կա առաքում, ինչը մեծապես հեշտացնում է այգեպանի կյանքը: Ցանկալի բուսատեսակի համար Գրիգորը նույնիսկ ստիպված էր դիմել հուսահատ քայլերի։

«Մի անգամ ես հատուկ գնացի Կախեթի սպիտակ շուշանների ու այն սպիտակ վարդի համար: Դրա տերն ինձ ծիլ չտվեց, և ես գիշերը թաքուն գնացի, կտրեցի ցողունը ու հետս բերեցի»,- պատմում է Գրիգորը։

Ընդհանուր առմամբ, Գրիգորը հավաքածուում կա մոտ 20 ծաղկատեսակ։ Նրա այգում աճում է 30 վարդ՝ 16 տարբեր տեսակների։

IMG_0239

IMG_0229

Ծաղկի այգին խնամելը շատ ժամանակ է պահանջում՝ ամեն օր, վաղ առավոտյան և երեկոյան, Գրիգորը տքնում է այգում: Ողջ տարվա ընթացքում պարտեզի աշխատանքները սկսվում են վաղ գարնանը և ավարտվում ուշ աշնանը: Նրա այգում ծաղիկներից բացի աճում են տարբեր տեսակի բանջարեղեններ, հատապտուղներ, պտղատու ծառեր, ինչպես նաև Գրիգորը մեղուներ է պահում։

«Բացի ինձանից նրանք խնամում են նաև ծաղիկներին, ինչպես առանց դրանց»,- կիսվում է նա։

Ապագայում նա նախատեսում է էլ ավելի բարեկարգել իր այգին, կառուցել տաղավար, ցանկապատ և, իհարկե, ավելի ու ավելի շատ ծաղիկներ տնկել։ Գրիգորի նոր գտածոներից են երկու տեսակի դրախտավարդերը, նա դեռ փորձարկում է՝ արդյոք դրանք կդիմակայեն մեր կլիմայական պայմաններում, թե ոչ։ Հարցին, թե ինչ է տալիս նրան այգեգործությունը, Գրիգորը պատասխանում է.

«Նյարդերը հանգստացնում է: Կարելի է և կարտոֆիլ տնկել, բայց այդ դեպքում նման գեղեցկություն չի լինի»:

IMG_0233

IMG_0237