Վրաստանի Ժողովրդական պաշտպանը զբաղվում է Նոդար Ակոպովի ինքնասպանության հետաքննությամբ, ով նախկինում մեղադրվում էր Վաչիան գյուղի Քոչոտյանների ընտանիքի չորս անդամների սպանության մեջ, ինչպես նաև Խանդո գյուղում սպանության գործով մեղադրվորղների հարցաքննության ժամանակ ոստիկանության կողմից ծեծի ենթարկվածների մասին, մենք որոշեցինք պարզել, թե ինչ արդյունքներ կան այդ ուսումնասիրություններից:
Վրաստանի օմբուդսմենի գրասենյակի Տարածաշրջանային ներկայացուցչությունը Սամցխե-Ջավախքում բացվել է 2009 թ.-ին, այդ ժամանակվանից էլ լրագրողներին չի հաջոցվել տեղում հարցազրույց վերցնել մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներից: Եթե սկզբից Ախալքալաքում Ապարատի ներկայացուցչության աշխատանքից իրավախախտման մասին, որը քննում է ապարատը իմանալ կարելի էր, միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշվում էին բոլոր հարցերը և պատասխանները գալիս էր կենտրոնական գրասենյակից, ապա հիմա նույնպես էկականորեն ոչինչ չի փոխվել: Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանի լավագույն ապարատներից մեկը Միավորված ազգերի կազմակերպությունում համարվում է Հանրային պաշտպանի վրացական ինստիտուտը, որը Վրաստանի բյուրոկրատական կազմակերպություններից մեկն է:
Մեզ ուղղորդեցին տարածաշրջանային ներկայացուցիչ Թեմուր Կորիձեի հետ կապ ահստատել, ով իր հերթին ուղարկեց հասարակայնության հետ կապերի ծառայություն, որտեղ ասացին, որ կզանգահարն քիչ ավելի ուշ, սակայն հաջորդ օրը տեղեկացանք, որ մեր հարցերին կպատասխանի Թեմուր Կորիձեն:
Ըստ Թեմուր Կորիձեի իրավախախտումներ Սամցխե-Ջավախքից կան, և հիմնականում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստանում է դիմումներ սոցիալական թեմաներով:
«Այն, որ մեզ դիմում են որոշ դիմումներով, պարտադիր չի նշանակում, որ կան խախտումներ: Մենք բոլոր հայտերը քննարկում ենք, բայց հիմնականում լինում են սոցիալական հարցերով: Դիմումների ճշգրիտ թիվը չեմ կարող ասել, բայց մոտավորապես 15 հայտ մեկ ամսում, այդ թվում կան հայտարարություններ որոնք վերաբերում են ոստիկանությանը: Դատական հարցերի վերաբերյալ այդքան էլ հաճախ չեն, ես նույնիսկ չեմ հիշում, որ կան նման դիմումներ: Ոստիկանության վերաբերյալ կան դիմումներ ոչ պատշաճ վերաբերմունքի համար: Երբ ոստիկանները վերաբերում են կալանավորին ոչ օրինական կերպով: Հետո մենք քննում ենք այդ հարցերը, եթե առկա է որևէ հիմնավոր խախտումներ, ապա ուղարկում ենք դատախազություն», – ասում է Թեմուր Կորիձեն:
Սակայն հաջորդ հարցումները «անհասանելիության գոտում» էին: Մանրամասնորեն իմանալ Ախալքալաքի ոստիկաների կողմից Խանդոյի բնակիչներին ծեծի ենթարկելու մասին չհաջողվեց:
«Կան դիմումներ, որի համար մենք չունենք դիմումատուի համաձայնությունը, որպեսզի մենք քննարկենք այդ խնդիրները հրապարակավ: Այս գործը նույնպես հրապարակման ենթակա չէ: Մենք չունենք դիմորդների համաձայնությունը», – ասում է Թեմուր Կորիձեն:
Հետաքննության ընթացքում, որը անցկացնում է Ախալքալաքի ոստիկանությունը Խանդո գյուղի 78-ամյա բնակչուհու սպանության գործով, որը կատարվել էր օգոստոսի 28-ին, ըստ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված անձանց հարցաքննության, նրանց ծեծի են ենթարկվել և բարոյական ճնշում գործադրել, որպեսզի նրանք իրենց վրա վերցնեին սպանությունը: Լրատվամիջոցներով այս թեմայի հրապարակումից հետո Ախալքալաքի ոստիկանության պետն ազատվեց աշխատանքից, այդ գործով նաև հետաքրքրվեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Ինչպես նաև անպատասխան մնաց Գլդանի բանտում ինքնասպանության գործով հարցը, ով մեղադրվում էր Վաչիան գյուղի Քոչոտյանների ընտանիքի սպանության մեջ: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ սպանության գործով միակ մեղադրյալի ինքնասպանությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետաքրքրվեց այս հարցով, քանի որ Ակոպովը տեղափոխվել էր մենախուց վիդեոհսկողության տակ և ինքնասպանություն է գործել այնտեղ:
«Օմբուդսմենի Ապարատը զբաղվել է այդ գործով, բայց հրապարակավ քննարկել այդ գործը, ես նույնպես չեմ կարող, որովհետև դա գաղտնի է: Նրա հարազատները մեզ չթույլատրեցին հրապարակավ քննարկել այդ գործը», – բացատրում է Թեմուր Կորիձեն:
Քրիստինե Մարաբյան