Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի վերանորոգման աշխատանքների համար քաղաքապետարանի մրցույթն ընթացքի մեջ է։ Վերանորոգման համար մունիցիպալիտետը սկզբնական 101964 լարի է նախատեսել։
Առաջարկների ընդունման մրցույթն ավարտվում է հուլիսի 18-ին։ Սակարկումը սկսվելու է 101964 լարիից։ Մրցույթը նախատեսում է հետևյալ աշխատանքները՝ բոլոր կողմերից կվերանորոգվի շենքի դրիս պատերը, կտեղադրվի 3 դրոշ տեղակայելու մեխանիզմ։ Կբարեկարգվի շենքի հարակից մայթն ու կտնկվեն դեկորատիվ ծառեր։
Շենքի ներսում աշխատանքներ նախատեսված չեն։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի շենքի վերակառուցումը մտցվել է հունիսին բյուջեի հերթական ճշգրտման ժամանակ։ Սակրեբուլոն հաստատել է 101964 լարիի չափով գումարը։