Մարտի 2-ին Գորի քաղաքում կայացել է Վրաստանի կարատեի (կումիտե) առաջնություն, որին մասնակցել են թվով 364 մարզիկներ։ Ախալքալաքի սպորտդպրոցից առաջնությանը մասնակցել են 19 մարզիկներ, իսկ նրանցից 9-ը վերադարձել են մեդալներով։

2

Մասնակիցներից 260-ը եղել են տղաներ, իսկ 104-ը՝ աղջիկներ։

Ախալքալաքի մարզիկները վերադարձել են մեկ ոսկե, մեկ արծաթե և 7 բրոնզե մեդալով։

1-ին հորիզոնական է գրավել Արթուր Սողբաթյանը, 14-15 տարիքային խմբում, -63 կգ քաշային կարգում։

2-րդ տեղ է զբաղեցրել Վահան Ափոզյանը, 14-15 տարիքային խմբում, -52 կգ քաշային կարգում։

3-րդ տեղում են զբաղեցրել՝ Վիլյամ Ղազարյանը՝ 18-21 տարիքային խմբում, -75 կգ քաշայն կարգում, Վիգեն Ղազարյանը՝ 16-17 տարիքային խմբում, 76 կգ քաշային կարգում, Վարդ Շախբազյանը՝ 12-13 տարիքային խմբում, +55 կգ քաշային կարգում, Մանվել Դավթյանը՝ 14-15 տարիքային խմբում, -57 կգ քաշային կարգում, Արշավիր Մկրտչյանը՝ 14-15 տարիքային խմբում, -57 կգ քաշային կարգում, Մանե Խանախյանը՝ 12-13 տարիքային խմբում, -42 կգ քաշային կարգում և Յուլյա Ավետիսյանը 16-17 տարիքային խմբում, -53 կգ քաշային կարգում։

3

Առաջնությունն անցկացվել է WKF-ի կանոններով։ Բոլոր մարզիկները Ախալքալաքի սպորտդպորցի սաներ են, իսկ նրանց մարզիչը Սարգիս Մարգարյանն է, ով շնորհակալություն է հայտնում սպորտդպորցի և քաղաքապետարանի անձնակազմին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար։

4