Այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 17:00-ից հետո Jnews-ի լրագրողներն ահազանգ են ստացել անհայտ համարից: Զանգին պատասխանելուց հետո լրագրողները մեղադրանքներ են լսել իրենց հասցեին՝ այն է, որ իրենք «երկրի դավաճաններ են»։ Առայժմ նման զանգ է ստացել հինգ լրագրող:
Հետաքրքիր է նշել, որ լրագրողներից մեկի համարը գրանցված է իր տատիկի անունով, ուստի հեռախոսահամարները բջջային
օպերատորներից չեն արտահոսել։
Մեր ունեցած տեղեկություններով՝ նման զանգեր այս պահին նաև ստացել է Ախալքալաքի մեկ այլ բնակիչ, ով ոչ մի կերպ կապված չէ ՀԿ սեկտորի հետ։
Մենք հետ զանգահարեցինք այս համարին, սակայն օպերատորն ասաց, որ «համարը գրանցված չէ»։
Facebook-ում բազմաթիվ լրագրողներ և քաղաքացիական գործիչներ ողջ Վրաստանից կիսվել են տեղեկություններով, որ իրենք ստացել են նմանատիպ զանգեր։ Նրանց մեջ լրագրողներ կան Քվեմո Քարթլիից և Ախալցիխեից։ Նրանք բոլորը պարունակում են նմանատիպ բովանդակություն. «Չե՞ք ամաչում, որ երկիրը կոպեկներով եք վաճառում», «Դուք… երկրի դավաճան եք», «Ինչո՞ւ եք բողոքի ակցիաների գնում»։
Այս արշավը գործում է արդեն երեք օր։ Այն սկսվել է Թբիլիսիից և այժմ տարածվում է նաև մարզերում։ Սպառնալիքների վրա հիմնված և համակարգված հետապնդման փաստով մեդիաօմբուդսմենը դիմել է Հատուկ քննչական ծառայություն: Ինչ գործողություններ են իրականացվում այս ուղղությամբ՝ իրավապահ մարմիններից տեղեկություն չկա:
Եվ համացանցում նման հաղորդագրությունները շատ են։