Այսօր՝ հուլիսի 13-ի առավոտյան, Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Volcano Discovery սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամցխե-Ջավախեթիում՝ Ախալքալաքից հարավ-արևելք՝ Հեշտիա գյուղում։

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2,6 մագնիտուդ։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 08:45-ին։