Այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում կկառուցվի 9 ամբուլատորիա: Այս բոլոր աշխատանքների համար քաղաքապետարանը հատկացրել է 560 750 լարի:
Արդեն հայտարարվել են ամբուլատորիաների շինարարության տենդերները: Հիմնականում, շահող ընկերություններն արդեն հայտնի են: Ընթանում է փաստաթղթերի պատրաստումը, գնահատումը և հաշվարկը:
Մասնավորապես, ամբուլատորիաներ կկառուցվեն հետևյալ գյուղերում
Մամզարա գյուղում- 68 250 լարի,
Մեծ Գոնդուրա – 67 550 լարի,
Տամբովկա – 50 700 լարի
Այս աշխատանքների տենդերը շահել է «Ամխանագեմո տաբոլի» ընկերությունը: Նախնական գումարը 186 500 լարի էր, ընկերությունը աշխատանքները շահել է 181 000 լարիով:
Մեծ Խանչալի – 67 650 լարի,
Մեծ Արագյալ – 68 200 լարի,
Փոքր Խանչալի – 50 250 լարի
«Օվալի» ՍՊԸ-ն տենդերը շահել էր 181,000 լարիով՝ նախնական 181 100 լարիի պայմաններում, սակայն փաստաթղթերի պակասի պատճառով որակազրկվել էր և տենդերը փոխանցվել է անհատ ձեռներեց Աղվան Քոսյանին – 181 777 լարի գումարի չափով:
Ժդանովական – 52 500 լարի,
Ջիգրաշեն – 67 950 լարի,
Թորիա – 67 700 լարի:
Այս աշխատանքների տենդերը շահել է անհատ ձեռներեց Աղվան Քոսյանը 179 900 լարիով՝ նախնական 188 150 լարիի պայմաններում:
Շուշան Շիրինյան