Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Նինոծմինդայի մունիցիպալիտետում: Հորդառատ անձրևներն ու կարկուտը հեղեղել են Նինոծմինդայի փողոցները և վնասել գյուղատնտեսական նշանակության հողերը, իսկ որոշ տեղերում տուժել են անգամ կենդանիները:
Radio NOR-ի Instagram սոցիալական ցանցին Կաթնատու գյուղի բնակիչ Արմեն Հակոբյանը լուսանկար և տեսանյութ է ուղարկել, որտեղ երեւում են երբեմն միչև հավի ձվի հասնող կարկուտ և բնից ընկած արագիլի ձագը:
Արմեն Հակոբյանի խոսքով՝ արագիլը ողջ է, և օգնության կարիք ունի:
Աղբյուրը՝ Nor.ge