Նինոծմինդայի մունիցիպալիտետը այս տարի 457 400 լարի է հատկացրել քաղաքում և գյուղերում 10 մինի-մարզադաշտերի կառուցման համար: Դրանց շինարարության տենդերներն արդեն հայտարարված են:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում այս տարի սկսվում է մինի-մարզադաշտերի լայնածավալ շինարարություն: 10 մինի-մարզադաշտերի կառուցման տենդերները հայտարարվել են մարտի 11-ից: Երկու մինի-մարզադաշտերը կկառուցվեն քաղաքում, իսկ մնացած ութը` գյուղերում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը վաղն է՝ մարտի 23-ը:
Մինի-մարզադաշտերը կկառուցվեն հետևյալ գյուղերում.
· Տամբովկա՝ 21 000 լարի,
· Փոկա՝ 42 000 լարի,
· Օրոջալար՝ 56 000 լարի,
· Մեծ Խանչալի՝ 24 700 լարի,
· Սաթխա՝ 57 900 լարի,
· Ժդանովական՝ 86 500 լարի,
· Թորիա՝ 32 000 լարի,
· Ջիգրաշեն՝ 63 000 լարի:
Նինոծմինդայում՝
· Սպանդարյանի անվան փողոցում՝ 37 200 լարի,
· Խոջաբեկի թաղամասում` 37 000 լարի:
Մունիցիպալիտետը մինի-մարզադաշտերի կառուցման 10 աշխատանքների համար հայտարարել է երեք տենդեր: