Տարեսկզբից ի վեր առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանի օդանավակայաններն ընդունել են 2,5 միլիոն ուղևոր, ինչը գրեթե համընկնում է մինչև համաճարակի մակարդակի հետ, – ասվում է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:
🔹 Թբիլիսիի միջազգային օդանավակայան՝ 1 566 251 ուղևոր։ Սա 2019 թվականին սպասարկված ուղևորների թվի 84%-ն է։
🔹 Քութայիսի միջազգային օդանավակայան՝ 667 305 ուղևոր: 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 83%-ով։
🔹 Բաթումի օդանավակայան՝ 236,444 ուղևոր։ Ուղևորափոխադրումների վերականգնում` 96%:
Տարեսկզբից Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է 8 556 չվերթ։ Սա գրեթե մեկ երրորդով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2019 թվականի հունվար-հունիսին թռիչքների 90%-ն է կազմում։
Հուլիսի 1-ի դրությամբ 88 ուղղություններով գործում է 48 ավիաընկերություն: