Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ վաղը վարչապետի հրավերով տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվեն լրացուցիչ կարգավորումները: Նախարարի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակը բավականին բարդ է:

«Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահության նախարարության աշխատանքային տեսչությունը խստացրել է միջոցառումները և ինտենսիվ մոնիտորինգը, ինչպես նաև խստացրել է տուգանքները: Մեզ համար կարեւոր է հավատարիմ մնալ նմանատիպ մոտեցմանը, ինչպես նաեւ շատ կարեւոր է հասարակության ակտիվ մասնակցությունը, դիմակների օգտագործումը, սոցիալական հեռավորության պահպանումը, ժամանակին կանխելու վարակի տարածումը: Այսօր մենք ունեցել ենք 1790 վարակի դեպք, ակտիվ դեպքերի թիվը գերազանցել է 10 000-ը, ինչը մեծացնում է ծանրաբեռնվածությունը առողջապահության ոլորտի վրա: Կարեւոր է, որ մենք քննարկենք դա: Վաղը վարչապետի գլխավորությամբ տեղի կունենա հանդիպում, որտեղ մենք կքննարկենք լրացուցիչ կարգավորումներն ու միջոցառումները, որոնք արդյունավետ կլինեն», — ասել է նախարարը: