Ախալքալաքի բնակիչը, ով իր տան բակում երկու օձ էր հայտնաբերել, վախով ու ռիսկի դիմելով, իր ծանոթների օգնությամբ, բռնել է օձերին ու բաց թողել հեռու սարերում։ Սակայն հնարավոր չեղավ պարզել, թե այդ օձերը թունավոր էին, թե ոչ, քանի որ մասնագետներ չգտնվեցին:

Երեկ՝ հուլիսի 5-ին, ամբողջ օրն Ախալքալաքի բնակիչն ու իր ծանոթն իրենց բակում երկու օձերին բռնելով էին զբաղված։ Նրանք բռնեցին օձերին, որոնք, ըստ նրանց, մոտ 70 սմ էին, պլաստմասսե դույլերի մեջ դրեցին և բաց թողեցին բնակելի վայրերից հեռու տեղում։

Նշենք, որ օրեր առաջ իր տան բակում մի բնակիչ հայտնաբերել էր երկու օձի և չգիտեր, որ ծառայությանը դիմել օձերին բռնելու համար, կամ գոնե պարզել, թե այդ օձերը թունավոր են, թե ոչ: Հետո, հասկանալով, որ երկրում նման դեպքերին հակազդելու համակարգ չկա, նա որոշեց ինքնուրույն բռնել ու հեռացնել դրանց, որպեսզի մշտական լարվածության մեջ չապրի։