Ախալքալաքի շրջանի Մուրջախեթ և Դադեշ գյուղերում վերանորոգվում են փոքր մարզադաշտերը։ Այդ աշխատանքների իրականացման համար մունիցիպալիտետը 98367 լարի է հատկացրել։

Նախօրոք հայտարարված էլեկտրոնային մրցույթը հաղթել է անհատ ձեռներեց Արթուր Պետրոսյանը։

Արդեն 10 օր է սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Աշխատողների խոսքերով, շատ գործ չի մնացել, բետոնապատումն ավատրվել է, մնացել է ցանկապատները ներկել և արհեստական խոտածածկն անել։

«Իրականացվելիք աշխատանքների 70 տոկոսը գրեթե ավարտված են, մՆացել է ցանկապատը ներկել և արհեստական կանաչապատում անել։ Լուսավորությունն էլ մենք ենք անելու, վերջնաժամկետից 15 օր շուտ կավարտենք աշխատանքները», – ասում է Արթուր Պետրոսյանը։

Ըստ էլեկտրոնային մրցույթում ներկայացված փաստաթղթերի՝ արհեստական ​​խոտածածկի բարձրությունը պետք է լինի 26 մմ, բետոնի հաստությունը՝ 4 սմ։

Նշենք, որ աշխատանքների վերջնաժամկետը ներառյալ օգոստոսի 4-ն է։

Երկու գյուղերի մարզադաշտերն էլ կառուցվել են գրեթե 10 տարի առաջ, նորմալ վերանորոգում երբևիցե չի արվել։