Այսօր ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը մեկնել է Բուլղարիա, որտեղ կներկայացնի Վրաստանը Եվրոպայի առաջնությունում։
51 կգ քաշային կարգում պատանիների շրջանում Վրաստանի չեմպիոն Գոռ Այվազյանը Վրաստանի հավաքականի կազմի հետ միասին առավոտյան մեկնել է Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Գոռի մարտերին հնարավոր կլինի հետևել ապրիլի 13-ից։
Գոռ Այվազյանը տարբեր միջազգային մրցույթների մրցանակակիր և մեդալակիր է։ Անցյալ տարի նա դարձել էր նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն։ Նա 2019 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն է հանդիսանում։ Երիտասարդ բռնցքամարտիկը մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում՝ մարզիչ Գագիկ Էլիզբարյանի մոտ։ Մարզիկը 17 տարեկան է։