Բեժանոյում այսօր մեկնարկել է կյանքից անժամանակ հեռացած երիտասարդների հիշատակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշարը։

Վիճակահանության արդյունքում մրցաշարը բացեցին Բեժանո և Բալխո գյուղերի թիմերը՝ առաջին հանդիպումը խաղալով միմյանց դեմ։ Խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ Բեժանոյի։

Հուշամրցաշարը կազմակերպել են Բեժանոյի երիտասարդները, իսկ ֆինանսական բոլոր ծախսերը հոգացել են ռուսաստանաբնակ հայրենակիցները։

Մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել ավելի քան 50 ֆուտբոլային թիմ, որոնց մեծ մասն արդեն տեղում է։

280016301_688269245750658_4591140384484748822_n