Երեկ՝ հուլիսի 4-ին, բացի այն, որ Վաչիան գյուղում տորնադոն տարել է տների տանիքները, նաև կարկուտը վնասել է կարտոֆիլի ցանքատարածությունները, ինչպես նաև Չամդուրա և Մուրջախեթ գյուղերի միջև ընկած դաշտերը։
Այդ դաշտերը հիմնականում պատկանում են Խուլգումոյի բնակիչներին։ Ըստ ֆերմերների՝ հնարավոր է որոշակիորեն վերականգնել բերքը՝ օգտագործելով համապատասխան վիտամիններ, բայց, այնուամենայնիվ, կորուստներ կլինեն։
Հարկ է նշել, որ որոշ խոշոր ֆերմերներ ապահովագրել են իրենց ցանքատարածությունները և ամենայն հավանականությամբ փոխհատուցում կստանան։ Բայց հողագործների մեծ մասը չի ապահովագրում իրենց ցանքատարածությունները և ոչ մի փոխհատուցում չի ստանա։
Պետությունը վճարում է բերքի ապահովագրության համար, բայց Ջավախքում դրանից չեն օգտվում