Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել առաջիկա օրերին Վրաստանւոմ սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, լեռնային շրջաններում հնարավոր են տեղումներ նույնիսկ ձյան տեսքով։
«Սեպտեմբերի 7-ին օրվա երկրորդ կեսից Աջարիայի, Ռաճա-Լեչխումիի, Գուրիայի, Իմերեթիի, Սամցխե-Ջավախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի տարածաշրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ, կայծակ և կարկուտ։ Սեպտեմբերի 8-ին ցերեկային ժամերին տեղումների ինտենսիվությունը կթուլանա, իսկ սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 10-ի առավոտ Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են առատ տեղումներ, կայծակ և կարկուտ։ Ուժեղ քամին կփչի արևմտյան ուղղությամբ։ Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ:
Սեպտեմբերի 9-ից սպասվում է օդի ջերմաստիճանի զգալի անկում, իսկ բարձր լեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ։ Վրաստանի գետերում սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել վարարումներ, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների ակտիվացում»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։