Գալիք 2022 թվականից Ախալքալաքի քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցները քաղաքապետարանի բյուջեի հաշվին կօգտվեն բժշկական ապահովագրությունից։ Ընդհանուր առմամբ դրա համար նախատեսված է 100 000 լարի։

Սակրեբուլոյի և քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները կարող են օգտվել բժշկական ապահովագրության 50 լարիանոց փաթեթից։

«Ով 50 լարիանոց փաթեթով ավելի շատ ծառայություններ առաջարկի, նրան էլ կընտրենք։ Մեր միջոցները թույլ չէին տալիս 50 լարիից ավելի հատկացնել, դրանից կարող են օգտվել միայն Սակրեբուլոյի ու քաղաքապետարանի աշխատակիցները»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Ֆինանսական ծառայության պետի պաշտոնակատար Կարեն Մերգելյանը։

Դեռ հայտնի չէ, թե ինչ բժշկական ծառայություններ կառաջարկվեն 50 լարիանոց փաթեթում։ Կարեն Մերգելյանի խոսքով, դրանք հայտնի կդառնան տենդերից հետո։ Բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունը կընտրվի մրցույթի միջոցով։ Աշխատակիցների հանար մեկ տարվա ապահովագրության գումարը կազմում է 100 000 լարի։

Այլ կազմակերպությունների, մունիցիպալ կառույցների աշխատակիցները չեն կարող օգտվել ապահովագրությունից։