Հրապարակային քննարկումներ սկսելու համար` Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների մտցման վերաբերյալ, անհրաժեշտ է 76 պատգամավորների, կամ էլ 200 հազար քաղաքացիների ստորագրություն:

Իշխող կուսակցություն «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»-ը սկսում է հավաքել ստորագրություններ երկրի Սահմանադրության մեջ փոփոխությունների մտցման նախաձեռնության համար, համապատասխան որոշումը ընդունվել է խորհրդարանական մեծամասնության պատգամավորների կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպման ժամանակ: Համաձայն Վրաստանի օրենսդրության, Սահմանադրության նախագիծը Խորհրդարան մտցնելուց հետո, օրենսդիր մարմինը սկսում է ստորագրահավաքը օրինագծի կարգով:

Սկսելու համար հրապարակային քննարկումը, նախաձեռնողները պետք է ներկայացնեն 76 պատգամավորների, կամ 200 հազար քաղաքացիների ստորագրություն: Դրանից հետո Վրաստանի խորհրդարանը որոշում կկայացնի փոփոխությունների հրապարակման մասին, հանելով դրանք հրապարակային քննարկման:

«Այսօր մեծամասնության ձևաչափով, մենք քննարկել ենք Սահմանադրության նախագիծը և սկսում ենք հավաքել ստորագրություններ փոփոխությունների ընդունման հետ կապված, բայց ես ուզում եմ ընդգծել, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները ու հանրային քննարկման առաջարկությունները առավելագույնս հաշվի կառնվեն», – հանդիպումից հետո լրագրողներին հայտարարեց «Վրացական երազանքի» պատգամավոր Մարիամ Ջաշին:

Ըստ նրա, պատգամավորները կավարտեն ստորագրահավաքը մոտ ժամանակներս, որպեսզի հանրային քննարկումը սկսվի արդեն մայիսի 5-ից: Ենթադրվում է, որ 76 պատգամավորների ստորագրությունները կներկայացվեն Խորհրդարան արդեն մայիսի 1-ին: Պետական Սահմանադրական հանձնաժողովը անցյալ շաբաթ հաստատել է Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը 43 կողմ և 8 դեմ ձայներով: Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր կուսակցությունները, որոնք լքել են Հանձնաժողովը, իսկ նախագծին դեմ են քվեարկել առաջատար ոչ պետական կազմակերպությունները և փորձագետների մի մասը: Օրինագծի հիմնական փոփոխությունները վերաբերում են Վրաստանի նախագահի լիազորություններին և Վրաստանի խորհրդարանին:

Այդ թվում պլանավորվում է վերացնել ուղղակի նախագահական ընտրությունները և Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնական ընտրակարգով ընտրությունները, նվազեցնելով նախագահի լիազորությունները և բարձրացնել խորհրդարանի լիազորությունները: Բացի այդ, նախատեսվող փոփոխությունների թվում է բարձրացնել պատգամավորության թեկնածուների և նախագահի տարիքը:

Սահմանադրության նախագիծը հակասություններ է առաջացրել «Վրացական երազանքի» ներսում: Որոշ պատգամավորներ դեմ են կուսակցությունների միջև միայն համամասնական համակարգով ընտրությունների անցկացմանը:

Բաց է մնում նաև փոփոխությունների ուժի մեջ մտնելու ամսաթիվը: Որոշ պատգամավորներ ելույթ են ունենում այն կապակցությամբ, որ առաջիկա 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները և 2018 թ.-ի նախագահական ընտրություններն անցկացվեն հին համակարգով: Փոփոխությունների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը կներկայացնի իր նկատողությունները Վրաստանի թարմացված Սահմանադրության վերաբերյալ:

Վերանայված Սահմանադրության վերջնական տարբերակը Խորհրդարանի քննարկմանը կներկայացվի գարնանային և աշնանային նստաշրջաններին հանրային քննարկման ավարտից հետո, արդեն հունիսին: Փոփոխությունների վերջնական ընդունումը նախատեսվում է մինչ 2018 թ.-ի հունվարի 1-ը:

Վրաստանի Սահմանադրությունը բաղկացած է 109 հոդվածներից, որոնք փոխվել են 33 անգամ: Վրաստանի Սահմանադրության մեջ առավել նշանակալի փոփոխությունները կատարվել են Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ժամանակ` 25 անգամ: