Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ մեկնարկել է ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով:

Մարտի 21-ին, Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի հանդիպակաց կողմերում Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի մոտակայքում կայացել է Վրաստանի Հայ Համայնք հասարակական կազմակերպության ապրիլ 24-յան ցուցահանդեսներից առաջինը՝ «Հայոց Մեծ Եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով, որին աջակցել են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։

Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում՝ Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։