Տնային կենդանիների իրավունքների և բարեկեցության կանոնների խախտման համար հաստատվելու են տուգանքներ: Օրինագծի համաձայն, կենդանիներին որպես պարգև փոխանցելու համար տուգանքը սահմանվելու է 100 լարի:
Համապատասխան փոփոխությունները մտցվում են «վարչական իրավախախտումների օրենսգրքում», որի նախաձեռնողը Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեն է: Փոփոխությունների նախաձեռնումը տեղի է ունենալու աշնանային նստաշրջանին:
Օրինագծի համաձայն, տնային կենդանիների պահելու ժամանակ ցանկացած տիպի օրենքի խախտման համար անձը տուգանվելու է 200 լարիով: Դրա հետ մեկտեղ հասարակական վայրերում կենդանիներին, առանց համապատասխան սարքավորանքների զբոսնելու դուրս բերելու համար անձը կտուգանվի 50 լարիով:
Աղբյուրը՝ 1tv.ge