Այսօր՝ հունիսի 18-ի առավոտյան, Ախալքալաքի մուտքի մոտ, բենզալցակայանի հարևանությամբ բեռնատար է կողաշրջվել: Ոչ ոք չի տուժել:
Այսօր, ժամը 11-ի սահմաններում, Ախալցիխեի կողմից Ախալքալաք մուտքի մոտ վրացական պետհամարանիշներով բեռնատար է կողաշրջվել: Վարորդը չի տուժել, կողաշրջվել է բեռնային հատվածը: Ըստ ականատեսների, վարորդը չի կարողացել շրջադարձը նորմալ կատարել։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի մուտքի ճանապարհը շատ անհարմար է ծանր բեռնատարների տեղաշարժի համար, ճանապարհահատվածը նեղ է ու կտրուկ շրջադարձերը վթարների մշտական պատճառ են դառնում։