Սեպտեմբերի 9-ին, Ախալքալաքում նշվեց քաղաքի օրը։ Տոնակատարությունը համեստ էր Գուրիայի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի ողբերգության պատճառով։ Բոլոր համերգներն ու տոնական հրավառությունները չեղարկվեցին։

Ախալքալաքը դարձավ 959 տարեկան։ Տոնը սկսվեց ժամը 12:00-ին խոհարարարության ցուցադրությամբ և հայկական ու վրացական խոհանոցի ուտեստների համտեսով։

gorod8

Տոնի կապակցությամբ Ախալքալաք էր այցելել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։ Ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքից և Նինոծմինդայից համամասնական պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, Սամցխե-Ջավախքի փոխնահանգապետը և այլ հյուրեր Ախալցիխեից, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից։

gorod5

Գուրիայի շրջանում տեղի ունեցած ողբերգության պատճառով տոնը նշվեց համեստ, առանց երաժշտական ​​համարների։

sport

Քաղաքապետարանի այգում սեղաններ էին դրվել հայկական և վրացական խոհանոցի տարբեր ուտեստներով։

gorod7

Բոլոր գյուղական տարածքային շրջանները իրենց բնորոշ ճաշատեսակներով սեղաններ էին գցել և հյուրասիրում էին հյուրերին և բոլոր ցանկացողներին։ Տեղում պատրաստվեց հայկական խորոված։

xorovac

Կենտրոնական զբոսայգում և հարակից փողոցում տեղադրվել էին տարբեր խաղեր։

gorod3

Ազգագրական թանգարանն իմ ցուցանմուշներով էր զարդարել Խաս Բախչա զբոսայգու մի փոքրիկ անկյունը։ Այգու ողջ տարածքում, տարբեր անկյուններում տեղի ունեցան «Զվարճալի մեկնարկներ» մարզական մրցումները, որտեղ իրենց հմտությունները ցուցադրեցին կարատեիստները, շախմատիստները, բռնցքամարտիկները և այլք։

gorod4

Տեղի ունեցավ նաև օճառի պղպջակների շոու, տարբեր ձևերի կավե ֆիգուրների պատկերազարդում, որոնք հետո երեխաները վերցրնում էին իրենց:

gorod1

Ինչպես նաև տեղի ունեցավ երիտասարդական կենտրոնի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք (տնօրեն՝ Շորենա Թեթվաձե), ցուցադրվեցին «Ապագայի տան», Հայ Երիտասարդական Կենտրոնի (պատասխանատու Կարինե Թադևոսյան), Ախալքալաքի նկարչական դպրոցի սաների աշխատանքները, տարբեր գրքեր ցուցադրեցին նաև Գրադարանային միավորումը և այլք:

hom

karate

Երեխաներին զվարճացնում էին թմբկահարների խումբը և մուլտհերոսները։

gorod6

Ախալքալաքի բնակիչներին ու երեխաներին շատ էին դուր եկել շարժվող անիմատորները։ Մեծահասակներն ու երեխաները, անիմատորների հետ լուսանկարվելու համար, հերթ էին կանգնել։

gorod10

Հյուրերը ՏԻՄ ղեկավարության գլխավորությամբ, մոտենում էին յուրաքանչյուր ցուցահանդեսային սեղանին, գնահատում այն ու գովեստի խոսքեր ասում։

gorod2

gorodd