Հասարակություն 3 Մայիսի, 2019 • Աղբարկղերը կան, սակայն ալարում են աղբը նետել դրանց մեջ

Չարենցի փողոցի բնակիչները դիմել են Jnews.ge-ի խմբագրությանը, նրանք բողոքում են, որ ոմանք աղբը չեն լցնում աղբարկղերի մեջ, այլ թափում են դրանց մոտակայքում:

Աղբարկղի կողքին թափված աղբը քամու միջոցով տարածվում է ամբողջ փողոցով մեկ, դրա հետ մեկտեղ ամենուրեք տարածվում է գարշահոտը: Չարենցի փողոցի բնակիչները դժգոհում են, որ իրենց տներում հայտնվել են առնետներ, քանի որ փողոցը մշտապես աղբի մեջ է:

«Դա շատ վատ է, մարդիկ մաքրություն չեն պահպանում, դա անվայելուչ է», — ասում է Չարենցի փողոցի բնակիչը:

Իր հերթին, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենը հավաստիացնում է, որ աղբարկղերն աղբահանվում են ամեն օր:

«Մենք ամեն օր աղբահանում ենք աղբարկղերը, կենտրոնական փողոցներում օրական երկու անգամ ենք աղբահանում», — ասում է Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Musor 1

«Աղբարկղերում տեղ կա, բայց մարդիկ, չգիտես ինչու, աղբը նետում են աղբարկղի կողքը, այլ ոչ թե դրա մեջ», — ասում է Չարենցի փողոցի մեկ այլ բնակիչ:

Բրատիսլավ Իգիթխանյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝