Այսօրվանից Վրաստանում ալյուրի ներմուծման վրա հավելյալ հարկ է մտցվել։
Հունիսի 12-ից ավելի քան 200 կգ ցորենի ալյուրի ներմուծումը Վրաստան հարկվում է 1 կգ-ի համար 20 թեթրիով (0,07 դոլար)։
Տեղական շուկայում հացահատիկի և ալյուրի իրացումը խթանելու նպատակով հունիսի 12-ից ներմուծվող ալյուրի հարկ է սահմանել 5 ամիս ժամկետով։
Նշենք, որ ցորեն արտադրող ֆերմերները բազմիցս ակցիա են անցկացրել՝ պահանջելով հարկեր սահմանել Վրաստան ներկրվող ալյուրի վրա։
Վրաստանն իրեն ցորենով ապահովում է սպառվող ապրանքների ընդհանուր քանակի միայն 15%-ը։ Մնացածը գալիս է ներմուծումից։ Ցորենի հիմնական մատակարարը Ռուսաստանն է։ 2022 թվականին Վրաստանը Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել է ավելի քան 184 հազար տոննա ցորեն։ Դրան հաջորդում են Ղազախստանն ու Ուկրաինան։ Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ առաջիկա տարիներին ծրագրում են աճեցված ցորենի քանակը հասցնել սպառված քանակի 50%-ի։