Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում հունիսի 6-7-ը կշարունակվի անձրևային եղանակը, տեղ-տեղ կդիտվի ամպրոպ, իսկ արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +22, +27 աստիճան տաքություն։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հունիսի 8-9-ը արևմտյան Վրաստանում կդիտվի արևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +31, +33 աստիճան։ Արևելյան Վրաստանում միայն առանձին շրջաններում կդիտվի անձրև։
Միևնույն ժամանակ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից հայտնում են, որ Թբիլիսիում պարբերաբար անձրևներ են լինելու։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան: