Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արևմտյան Վրաստանում հոկտեմբերի 9-ի օրվա երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի 11-ի կեսօրը, իսկ արևելյան Վրաստանում մինչև հոկտեմբերի 10-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և կայծակ, տեղ-տեղ ուժեղ քամի՝ արևմտյան ուղղությամբ, ծովում հնարավոր է 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների։