Այսօր՝ հունիսի 5-ին, SEREC-ի գրասենյակում տեղի ունեցավ «Կայուն էթնիկ փոքրամասնություններն՝ ի պատասխան ապատեղեկատվության և հիբրիդային մարտահրավերների» ծրագրի երկրորդ փուլի բացումը, որի շրջանակներում Ախալքալաքում կանցկացվեն դասընթացների շարք։ Ծրագիրն իրականացվում է Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) կողմից՝ Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ։
Վրաստանում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչները՝ արտակարգ և լիազոր դեսպան Մարիուշ Մաշկևիչի գլխավորությամբ, Ախալքալաք են ժամանել հատուկ դասընթացների բացման կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև տեղական իշխանությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մարիուշ Մաշկևիչը ողջունել է մասնակիցներին և խոսել առաջիկայում սպասվող թրեյնինգների թեմաների մասին։ Նա անդրադարձել է հիբրիդային պատերազմների թեմային՝ Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման համատեքստում, ապաստալինացման թեմային, կոմունիստական քարոզչությանը եւ այլն։
Ծրագրի նպատակն է բարձրացնել էթնիկ փոքրամասնությունների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության անդամների և երիտասարդության կենսադիմացկունությունը, նրանց տալ անհրաժեշտ հմտություններ՝ բացահայտելու հիբրիդային սպառնալիքների բաղադրիչները, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, քարոզչությունը, կեղծ լուրերը:
Ծրագրի շրջանակներում կանցկացվի քառօրյա թրեյնինգ, որի արդյունքում մասնակիցները կստանան տեսական գիտելիքներ ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի մասին, իսկ դասախոսություններից հետո նրանք կկարողանան կիրառել այդ գիտելիքները պրակտիկ սիմուլյացիայի միջոցով, որը կկրի ինտերակտիվ բնույթ:
Ծրագրի ունկընդիրները տեղեկատվություն կստանան հետևյալ թեմաների շուրջ.
● տեղեկատվական և հոգեբանական պատերազմ
● հակարևմտյան ապատեղեկատվություն
● Խորհրդային Միություն՝ երևակայություն և իրականություն
● Ստալին. բռնակալ թե հերոս
● Ստալինիզմի քարոզչական մեթոդները
Ծրագիրը կանցկացվի Ախալքալաքում հունիսի 5-ից մայիսի 8-ը:
Դասընթացի ավարտին ծրագրի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր: