Մայիսի 30-ին Ախալցիխեում կանցկացվի զբաղվածության առաջին տարածաշրջանային ֆորումը,- ասվում է Զբաղվածության խթանման պետական ​​գործակալության հաղորդագրության մեջ։

Քաղաքացիները հնարավորություն կունենան մեկ ընդհանուր տարածքում ծանոթանալու ինչպես ցանցային ապրանքանիշերի, այնպես էլ տեղական բիզնեսի ակտիվ թափուր աշխատատեղերին։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 13:00-ին Մեսխեթիի պետական ​​դրամատիկական թատրոնի հրապարակում։

Միջոցառման կազմակերպիչներն են Զբաղվածության խթանման պետական ​​գործակալությունը, «Երիտասարդական ձեռներեցությունը հանուն գյուղի զարգացման» հասարակական կազմակերպությունը և Սամցխե-Ջավախքի նահանգապետի վարչակազմը։

Բացի ֆորումից, գործակալությունը բացել է իր առաջին սպասարկման կենտրոնը Ախալցիխեում, որը տեղի բնակիչներին հնարավորություն կտա մշտապես ծանոթանալ տարածաշրջանում ակտիվ թափուր աշխատատեղերի, տարբեր ոլորտներում գործակալության կողմից իրականացվող ծառայությունների և ծրագրերի մասին:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է տեղեկատվական հանդիպում տեղական գործատուների, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Գործակալության տնօրեն Նինո Վելտաուրին հյուրերին տեղեկատվություն կտրամադրի գործակալության գործունեության մասին։

Գործակալությունը մշտապես տեղեկատվական հանդիպումներ և ֆորումներ է անցկացնում զբաղվածության վերաբերյալ Թբիլիսիում և մարզերում: Ապրիլին միջոցառումն անցկացվեց Բաթումում, իսկ Ախալցիխից հետո զբաղվածության ֆորումը կանցկացվի Կախեթում։