Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին գտնվում է Ախալցիխեում: Նա ընկերների և ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների հետ միասին այցելել է Ախալցիխեի բերդ:
Մերաբիշվիլին փետրվարի 21-ին եղել է Ախալցիխեում, իր ծնողների տանը: Նա դեռ տեղի լրագրողներին որևէ մեկնաբանություն չի տվել: Այս մասին տեղեկացնում է Sknews լրատվականը:
«Սա ընդդիմության հետ հանդիպում չէ, այլ այց է իր ընկերների հետ Ախալցիխեի ամրոց», – ասում է Եվրոպական Վրաստան կուսակցության ներկայացուցիչ Վազա Չիտաշվիլին:
Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին դուրս է եկել բանտից երեկ՝ փետրվարի 20-ին:
Վանո Մերաբիշվիլին ազատ է արձակվել
Բանտից ազատվելուց հետո նա հայտարարեց, որ ծրագրում է վերադառնալ քաղաքականություն, բայց դեռ չի որոշել, թե որ կուսակցությանն է անդամակցելու. «Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեկ տարի հետո այս կառավարության վերջը կգա»:
Եվ իշխող, և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները արձագանքեցին նրա քաղաքական հայտարարությանը: