Երեխայի բերանի խոռոչի առողջությանը պետք է սկսել հետևել նորածնային հասակից: Դրա անհրաժեշտության մասին շատ ծնողներ, որպես կանոն, հիշում են միայն այն ժամանակ, երբ երեխան բախվում է խնդիրների՝ ատամնացավ, կարիես, այտուց և այլն:

Երեխայի ատամների հետ կապված խնդիրների զգալի մասը հնարավոր է կանխարգելել: Բավական է հետևել մի քանի պարզ կանոնի։

Կարևոր է ժամանակին հայտնաբերել, բուժել կամ կանխարգելել բերանի խոռոչի լորձաթաղանթի, սանձիկների, ատամների ծկթման պրոցեսի, կաթնատամների՝ մշտական ատամներով փոխարինման և ատամների առողջության հետ կապված խնդիրները:

Ախալքալաքում երեխաների հետ է աշխատում ստոմատոլոգ Լիլիթ Խանջյանը, ով իր մասնագիտական խորհուրդն է տալիս ծնողներին, թե ե՞րբ և ինչպե՞ս սկսել երեխաների ատամների խնամքը։