Միացյալ Նահանգների հայերը հունիսի 2-ին հայտարարել են հեռուստամարաթոն, դրամահավաք, որի նպատակն է գումար հավաքել Ջավախքի զարգացման համար:

Ամեն ինչ սկսվեց Լոս Անջելեսում «Սփյուռքի միավորման հարթակ» կոչվող պլատֆորմից, որի գաղափարը հղացել էր ԱՄՆ աշխարհաքաղաքական ակումբում, նրանց միացել էին տարբեր անձինք:

Հեռուստամարաթոնի նպատակն է հավաքել միջոցներ, որոնք ամբողջությամբ կծառայեն Ջավախքի խնդիրների լուծմանը, որը շարունակական բնույթ կկրի: Գաղափարը ծագել էր ախալցիխեցիներին օգնել` պահպանելու իրենց ինքնատիպությունը եւ հնարավորությունները, որպեսզի նրանք չմեկնեն Ախալցիխեից: Նրանք պատրաստվում են այդ գումարով բացել սպորտային եւ մշակութային կենտրոն, եթե ավելի շատ գումար հավաքվի, ապա օգնություն կցուցաբերվի նաև տարածաշրջանի հայաբնակ այլ շրջաններին:

«Մենք հասկանում ենք Ջավախքի կարեւորությունը: Մենք երկար ժամանակ ուզում էինք դրամահավաք անել, սակայն մենք չունեինք անհրաժեշտ մարդկային ռեսուրս դա սկսելու համար: Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների եւ անհատների հետ միասին որոշեցինք ստեղծել «Սփյուռքի միավորման հարթակ», որի նպատակներում է Վրաստանի հայկական համայնքի ամրապնդումը: Մենք դա չենք անում ի վնաս Վրաստանին, մենք դա անում ենք` հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման նպատակով: Բոլորը կարող են մասնակցել, ով ինչպես կարող է, մենք միայն երախտապարտ կլինենք», – ասում է հեռուստամարաթոնի կազմակերպիչներից մեկը` Գարեգին Նալբանդյանը:

Աշխատանքի քանակը կախված է գումարի չափից:

Հեռուստամարաթոն-դրամահավաքը կանցկացվի ժամը 12:00-ից մինչեւ 22:00: