Ախալքալաքի մարզահամալիրի սան Գոռ Այվազյանը Եվրոպայի 2023 թվականի բռնցքամարտի առաջնության եզրափակչում է։
Այսօր՝ մայիսի 1-ին, բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը մենամարտել է Հայաստանը ներկայացնող Էրիկ Առստամյանի հետ և 5:0 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ: Մեր բռնցքամարտիկը Եվրոպայի առաջնության եզրափակչում է, իսկ դա նշանակում է, որ արծաթե մեդալն ապահովված է: Ոսկե մեդալի համար Գոռը կմենամարտի Ռուսաստանի ներկայացուցչի հետ:
Ախալքալաքի մարզահամալիրից Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվում է Երևանում, մասնակցում են Գոռ Այվազյանն ու Սամվել Ղազարյանը։ 80 կգ քաշային Սամվել Ղազարյանն ապրիլի 29-ին պարտվել է մրցակցին։ Գոռ Այվազյանը շարունակում է պայքարը երիտասարդների առաջնությունում 54 կգ քաշային կարգում։
Գոռ Այվազյանը Վրաստանի բազմակի չեմպիոն է, 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի առաջնության և բազմաթիվ միջազգային մրցաշարերի մեդալակիր։ Գոռի գլխավոր մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը։