Ախալքալաքի հագուստի խանութներից մեկում նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի է ունեցել գողություն։
Գողացել են հիմնականում ջինսե շալվարներ, կոստյումներ և այլ հագուստ։
Ախալքալաքում և Նինոծմինդայում մի շարք գողությունների մեղադրանքով ձերբակալվել էր մի խումբ կասկածյալ, սակայն կողոպուտը կրկին շարունակվում է։
Նոյեմբերի 16-ին, առավոտյան թալանված խանութի մոտ եղել են ոստիկանության աշխատակիցներ, ինչպես ասում են ականատեսները, սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ գողության փաստով ոչ մի բողոք չի գրանցվել Ախալքալաքում և այդ իսկ պատճառով հետաքննություն չի տարվում: