Ախալքալաքի հիվանդանոցում օգոստոսի 7-ին երիտասարդ կնոջ մահվան փաստով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, ինչը նշանակում է «անզգուշությամբ կյանքից զրկել»։ Այս մասին Jnews-ին հայտնեցին ՆԳՆ-ից:
Թե ո՞ր բուժհաստատությունում՝ Ախալքալաքի, թե Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում գործը կուսումնասիրվի, ՆԳՆ-ից չեն կարող դեռ ճշտել։ Դա կորոշվի ըստ հետազոտության արդյունքների, որն իրականացվում է Թբիլիսիում:
116-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, Ախալքալաքի հիվանդանոցում մահացել էր 26 տարեկան կին, ով հուլիսի 30-ին ծննդաբերել էր Ախալցիխեի ռեֆերալ հոսպիտալում։ Ախալքալաքում չնայած բժիշկների 26-ժամյա պայքարին, նա մահացել էր: Հարազատները կնոջ մահվան մեջ մեղադրում են Ախալցիխեի հիվադանոցի բժիշկներին՝ համարելով, որ նրան չպետք է ծննդաբերությունից հետո դուրս գրեին։
Ողբերգական դեպք Ախալքալաքի հիվանդանոցում․ մեղադրանքներ և մանրամասներ