Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի թիվ 3 հանրային դպրոցի ավարտականները հրաժեշտ տվեցին դպրոցին։ Ընդհանուր այս տարի դպրոցն ավարտել է 18 շրջանավարտ։

vrac2

vrac

Ավարտականները հանդես եկան տարբեր հումորային բեմադրություններով, վրացական, հայկական, հունական ազգային պարերով ցուցադրեցին մշակույթների բազմազանությունը, երգեցին, շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին և հրաժեշտ տվեցին դպրոցին։

vrac5

vrac6

vrac7

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետն այս տարի ունի 599 շրջանավարտ։ Այսօր՝ մայիսի 19-ին, վերջին զանգը հնչեց թիվ 3 (Ճավճավաձեի անվ.) և թիվ 4 (Դեմիրճյանի անվ.), ինչպես նաև որոշ գյուղերի դպրոցների աշակերտների համար։ Վերջին զանգը մայիսի 20-ին կհնչի թիվ 2 դպրոցում (ռուսաց), մայիսի 21-ին՝ թիվ 1 (Թումանյանի անվ.), իսկ մայիսի 22-ին՝ թիվ 5 (նախկին գիշերօթիկ) դպրոցում։

 

vrac8