Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում ընթանում է եկեղեցու վերականգնման լայնամաշտաբ աշխատանքներ: Այժմ մասնագետները եկեղեցու հիմնասյուներն են ամրացնում և կառուցում:

Գումբուրդոյի 10-րդ դարի տաճարի վերականգնման ծրագիրը իրականացնում է Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը: Աշխատանքները արդեն 5 ամսից ավելի է ինչ ընթանում են, իսկ Եկեղեցու հիմնովին վերականգնումը կտևի 3 տարի: Մասնագետները կաշխատեն այնքան ժամանակ, ինչքան եղանակային պայմանները թույլ տան: Այս պահի դրությամբ ավարտվել են հողային մաքրման աշխատանքները և հնագիտական պեղումները: Պեղումների ժամանակ եկեղեցու տարածքում հայտնաբերված մարդկային ոսկորները հավաքվել և նորից թաղվել են տաճարի դիմաց:

Նշենք, որ Գումբուրդո գյուղը նշանավոր է 10-րդ դարում կառուցված հոյակապ, մինչև օրս կանգուն, կոթող տաճարով: Պատմական արխիվները, ինչպես նաև եկեղեցու վիմագրությունները վկայում են, որ այն կոչվել է Սուրբ Համբարձում եկեղեցի, կառուցել է Հովհանես Եպիսկոպոսը 957-964 թթ, Աբխազաց Լևոն Գ. թագավորի թագավորության և Զվիադի Էրիսթավության ժամանակ: Այն ժամանակ Գումբուրդոյում նստում էր Ջավախքի վրաց առաջնորդ՝ Մեծ Բագրատ թագավորը (1027-1072). ով և կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը: Կիսաբլուր, բազմանկյուն սյուների վրա ձգվում են կամարներ: Նրանց վրա բարձրանալիս է եղել գմբեթը, որը մի անգամ վերանորոգել են 1880 թ, սակայն այն հետագայում ավերվել է և չի պահպանվել: Եկեղեցու հարավային կողմից չորս գեղեցիկ կամարները, իրենց ծայրերում անփոփում են մի քարակերտ հրեշտակ: Եկեղեցին ունի գեղեցիկ նախագավիթ, որի միջից բացվում են երկու դուռ, որոնցից մեկը տանում է եկեղեցի, իսկ մյուսը մի փոքրիկ խորան: Եկեղեցու դուռը ունի երեք մետր բարձրություն և երկու մետր լայնություն, այն կամարակապ է և քանդակազարդ: Եկեղեցին ունի մի այլ փոքրիկ դուռ, որի մոտ կա երկու գերեզմանաքար: Սրանց վրա կանգնեցված են առանց արձանագրության, չորս մետր բարձրությամբ քարեր: Պատվանդանի վրա քանդակված են խաչքարեր և մի ծառ:

Եկեղեցու արևելյան կողմը կամարների ճաճանչների մեջ քանդակված է ավետարանիչի գլուխ և մի արծիվ: Սրանց միջև կա մի գեղեցիկ քանդակներով կամարակապ պատուհան, և կամարի մի ծայրը մարդու, իսկ մյուս ծայրը մի արծիվի քանդակի վրա է հիմնված: Արեւմտյան պատին կից է գավիթը, որը երեք մասերի բաժանված շինություն է: Արևմտյան կողմից ունի մի քանդակված դուռ, խաչ և վրացերեն արձանագրություն: Եկեղեցու ներսի մասը բաժանված է 7 խորանների: Խորանի երկու կողմերից բարձրացող կիսասյուների վերին հանդիպակած անկյուններում կա մի տղամարդու և մի կնոջ փոքրադիր քանդակապատկեր: Եկեղեցին հանդիսանում է 10-րդ դարի մի հսկա ճարտարապետական ​​կոթող: Այն մի քանի անգամ ավերվել է ու կառուցվել է հասարակության, մասամբ էլ ցարական կառավարության կողմից: Գյուղի բնակիչները ժամանակին վանքի արևմտյան մասում եղած կառույցը դարձրել էին եկեղեցի, իսկ կողքի եղած երկու սենյակները օգտագործել են որպես ուսումնարան:
gumburdo2

Gumburdo

gumburgo1

gumburdo7

gumburdo6

gumburdo5

gumburdo3

gumburdo4

Աղունիկ Այվազյան