Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն և հոգեհանգստյան կարգ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգիների հանգստության համար:

Հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած ոճրագործության արդյունքում սպանվեց 6 մարդ և հիվանդանոց տեղափոխվեց 7 ամսական մի երեխա: Ավետիսյանների 7 հոցուց բաղկացած ընտանիքի 6 անդամները սպանվել են, իսկ 7 ամսեկան Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է Առողջապահության Նախարարությունը՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը հունվարի 13-ի գիշերը 00:15-ի սահմաններում, Բայանդուր գյուղից մոտ 700 մետր հեռավորության հայտնաբերվել է ու ձեռբակալվել ռուս սահմանապահների կողմից: Վ.Պերմյակովը ներկայումս գտնվում է զորամասում, տվել է ցուցմունք ու խոստովանել կատարածը:

Այս օրերին սգո տարբեր միջոցառումներ են անցկացվում Հայաստանի տարբեր բնակավայրերում և այլուր: Ջավախքում ևս տեղի ունեցավ մոմավառություն և հոգեհանգստյան կարգ՝ ի հանգստություն սպանվածների հոգիների:
2

5

3

1