Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի է հանվել 7 հողամաս և 1 բնակարան նախկին թիվ 1 զինվորական ավանում։ Հողամասերը Հիմնականում ոչ գյուղատնտեսական նշանակության են։
Հողամասերը հետևյալն են.
1. Դիլիսկա գյուղի նախկին թռչնաբուծական ֆերմայի շենքը 179 396 ք/մ մակերեսով, նախնական գինը 340 000 լարի է, հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 29-ն է։
2. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Կարծախ գյուղում՝ 127 558 ք/մ մակերեսով, նախնական գինը 178 000 լարի է, հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 29-ն է։
3. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս և 29 110 ք/մ մակերեսով շինություն Ափնիա գյուղում, նախնական գինը՝ 44,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 29-ն է։
4. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Գոգաշեն գյուղում 250 56 ք/մ մակերեսով, մեկնարկային գինը՝ 31 500 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 29-ը։
5. Լոմատուրցխ գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս՝ 10 472 ք/մ, մեկնարկային գինը՝ 30,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 29։
6. Վաչիան գյուղում 15 905 ք/մ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս, մեկնարկային գինը՝ 29 000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 29։
7. Ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս Խոսպիո գյուղում և 46 089 ք/մ մակերեսով շինություն, մեկնարկային գինը՝ 255,000 լարի, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 29։
8. Վաճառքի է դրվել նաեւ բնակարան Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում՝ թիվ 475 շենք, բն.9 հասցեով, Մեկնարկային գինը 13 500 լարի է։ Բնակարանը երրորդ հարկում է, անշարժ գույքի մակերեսը կազմում է 58.60 ք/մ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 23-ն է։