Վրաստանում լարիի նկատմամբ ռուբլու փոխարժեքը կրկին ամրապնդվել է: Երեկվա համեմատ 100 ռուբլին թանկացել է մոտ 12 թեթրիով։ Զգալիորեն աճել է նաև ռուբլու փոխարժեքը Ախալքալաքի փոխանակման կետերում։
Լարիի պաշտոնական փոխարժեքը.
1 դոլարը՝ 3,0398 լարի,
1 եվրոն՝ 3,2198 լարի,
100 ռուբլին՝ 4,6551 լարի։
Ախալքալաքի մասնավոր տարադրամի փոխանակման կետերում մայիսի 6-ի առավոտյան 1000 ռուբլին կարելի է գնել 42 լարիով, իսկ 100 դոլարը կարելի է գնել 303 լարիով, վաճառել՝ 302 լարիով։