Ախալքալաքցի մեղվաբույծ Իսրայել Մինասյանը մտահոգված է, որ կարտոֆիլի աճեցման մեջ օգտագործվող թունաքիմիկատները վնաս են հասցնում մեղուներին: Թունաքիմիկատների վերահսկողության բացակայությունն ու գերօգտագործումը բերում են մունիցիպալիտետի մեղուների ոչնչացմանը:
Իսրայել Մինասյանի հայրը մեղվաբույծ էր, նա մեծացել է այդ միջավայրում, իսկ այժմ նա 20 տարվա փորձ ունեցող մեղվաբույծ է:
Նա ունի 60 մեղվափեթակ: Իսրայել Մինասյանը կարծում է, որ մեղվաբույծի մասնագիտությունը համբերություն է պահանջում: Նա սիրում է այս գործը: Սակայն, նա մտահոգված է, որ վերջին տարիներին մեղուների թիվը կտրուկ նվազել է, և դրանում նա մեղադրում է կարտոֆիլագործներին, թունաքիմիկատների անվերահսկելի և չափազանց շատ օգտագործմամբ:
Իսրայել Մինասյանն իր փեթակները մեղուների հետ աշնանից մինչ ամառ տեղավորում է Ասպինձայի մունիցիպալիտետում՝ Փիա գյուղի մոտակայքում: Նրա խոսքով, այնտեղ անվտանգ է, կարտոֆիլ չեն ցանում, ծառերը չեն դեղում վնասատուներից: Հենց ամռանը փեթակները բերում է Ախալքալաք, մեղուների թիվն անմիջապես քչանում է:
«Ոչ միայն իմ մեղուների վրա են ազդում, այլ մունիցիպալիտետում բոլորի, կարտոֆիլագործները նույնպես լավ գիտեն այդ մասին, հիմա ամսվա վերջին նրանք կսկսեն դեղել Կոլորադոյան բզեզի դեմ, իսկ դա թույն է մեղուների համար, բայց մեղուների վրա ուժեղ ազդում են թունաքիմիկատները: Մեղուները թռչում են դաշտերի վրայով և կարող են թունավորվել: Այս տարի ես դա դեռ չեմ նկատել, բայց անցյալ տարի, Ասպինձայից բերելուց մեկ շաբաթ անց, մեղուներն անմիջապես քչացան», – ասում է Իսրայել Մինասյանը:
Նրա փեթակները հիմա, և ընդհանրապես, տեղակայված են Վաչիան գյուղում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում:
Իսրայել Մինասյանը կարծում է, որ կարտոֆիլագործները հաճախ չարաշահում են թունաքիմիկատները և չեն մտածում, որ դրանով վնասում են և իրենց, և մեղուներին: Նրա կարծիքով, գյուղատնտեսները պետք է վերահսկեն կարտոֆիլը թունաքիմիկատներով պարարտացնելու գործընթացը:
«Եթե 1 հա տարածքի համար անհրաժեշտ է 100 գ թունաքիմիկատ, նրանք օգտագործում են 200 գ չափաբաժին, որպեսզի խոտ ընդհանրապես չաճի, և նրանք չտանջվեն մոլախոտ քաղհանեն»:
Նա հասկանում է, որ կարտոֆիլի աճեցումը և թունաքիմիկատների վաճառքը բիզնես է, և ինքը չի կարող որևէ մեկին արգելել թունաքիմիկատների օգտագործումը, բայց կարծում է, որ հնարավոր է ինչ-որ կերպ համաձայնություն ձեռք բերել և գալ ընդհանուր հայտարարի:
«Նրանք կարող են գոնե ցանելու ընթացքում սերմերը դեղել Կոլորադյան բզեզի դեմ: Եվրոպայում կա հսկողություն, որտեղ մեղուներն են տեղակայվում, 10 կմ շառավղով թույլ չեն տալիս ինչ-որ բան ցանել, արգելվում է ծառերը դեղել քիմիական նյութերով: Ցանկալի է խոսել կարտոֆիլագործների հետ և համաձայնության գալ, և, որ մասնագետները գան և ասեն իրենց խոսքը, որպեսզի մեղուները չվերանան, քանզի ամեն ինչ տանում է դրան: Ըստ գիտնականների, եթե մեղուները վերանան, ապա 4 տարի անց մարդկությունն էլ կվերանա», – ասում է Իսրայել Մինասյանը:
Անցած տարին բեղուն չէր մեղվաբուծության համար, սակայն Իսրայելն այս տարի մեղրի լավ բերք է սպասում, ասում է, որ գիշերը տաք է, և դա թույլ է տալիս ծաղիկներին նեկտար արտադրել, ավելին, այս օրերին անձրևները նույնպես դրական ազդեցություն են ունենում պտղաբերության վրա:
Վերջին անգամ մեղվաբույծները Ախալքալաքի մունիցիպալիտետում մեղրի առատ բերք ստացել են 2016 թվականին:
Մեղուների անկման խնդիրը տեղական մակարդակով չէ, այն գլոբալ է: Դրա դեմ պայքարելու ինպիսի ուղիներ կան, ինչ է արվում այս ուղղությամբ Վրաստանում և ինչպես կարելի է շտկել այս իրավիճակը՝ Jnews- ը կփորձի պարզել իր հաջորդ նյութերում: