Վրաստանում յուրաքանչյուր երրորդ երիտասարդ տառապում է դեպրեսիայի նշաններից, իսկ ուսանողների մեկ երրորդը կյանքում գոնե մեկ անգամ մտածել է ինքնասպանության մասին: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Վրաստանի յոթ պետական բուհերում ուսումնասիրել են 18-24 տարեկան ուսանողների տրամադրությունը։

Յուրաքանչյուր չորրորդ անձ ասում է, որ զգում է չափավոր կամ ուժգին անհանգստության ախտանիշներ:

Հարցվածների 72%-ն ասում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հոգեկան առողջության խնդիրները խանգարել են իրենց առօրյա գործունեությանն ու հարաբերություններին:

Դե իսկ 97%-ը լսել է «հոգեկան առողջություն» տերմինը, սակայն նրանց մեկ երրորդը շատ քիչ տեղեկատվություն ունի այս թեմայի վերաբերյալ, և հարցվածները ոչ մեկի հետ չեն խոսել հոգեկան առողջության հետ կապված իրենց զգացմունքների և ապրումների մասին:

Հոգեկան առողջության օգնության հասանելիության խոչընդոտները ներառում են տեղեկատվության պակասը, ինչպես նաև մասնագետների կողմից ընդունելության և դեղերի բարձր գները, ինչպես նաև մասնագետների գիտելիքների և որակավորման նկատմամբ անվստահությունը ու գաղտնիության չպահպանման մտավախությունը, նշում է Jamnews-ը:

Ուսումնասիրությունն իրականացվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ յոթ պետական համալսարաններում ստեղծված երեխաների իրավունքների կենտրոնների կողմից։ Հարցմանը մասնակցել է Քութաիսիի, Բաթումիի, Գորիի, Սամցխե-Ջավախեթիի, Թելավիի, Զուգդիդիի և Սուխումիի համալսարաններից 2995 ուսանող՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 12-ը ընկած ժամանակահատվածում: