Հասարակություն 3 Սեպտեմբերի, 2021 • Վրաստանը Թուրքիա է վերադարձնում 49 տոննա վարակված կարտոֆիլ

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում առգրավվել է 49.2 տոննա հիվանդ կարտոֆիլ:

Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ:

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման արտահանող երկիր՝ Թուրքիա:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝