Ինչ-որ մեկը մարիխուանա է տնկել արևմտյան Վրաստանի Օզուրգեթի քաղաքի կենտրոնում գտնվող քաղաքային ծաղկանոցներում։
Թփերը հայտնաբերել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները, որոնք անմիջապես ոստիկանություն են կանչել, հաղորդում է Mtavari հեռուստաալիքը։
Իրավապահները ստիպված չեն եղել հեռու գնալ՝ ծաղկանոցը գտնվում է հենց շրջանային դատախազության և ոստիկանական շենքերի դիմաց։
«Ես չգիտեմ, թե ինչ պետք է անենք՝ ծիծաղե՞նք, թե՞ լաց լինենք»,- ասել է տեղի քաղաքային խորհրդի «Միացյալ ազգային շարժում» խմբակցության նախագահ Դավիթ Խավանաձեն։
Սրանք նույն ծաղկանոցներն են, որոնք արդեն բուռն քննարկումների առարկա են դարձել դագաղների հետ նմանության պատճառով։ «Միացյալ ազգային շարժումը» ենթադրեց, որ մարիխուանա տնկելը բողոքի անսովոր ձև էր տեղի բնակիչների կողմից, որոնց գեղագիտական զգացումը վիրավորված էր: