Վերջին 24 ժամում, Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակակիրների թիվն ավելացել է 1550-ով: Մահացել է 15 մարդ:
Պաշտոնական տվյալներով, համաճարակի սկզբից մինչև այսօր երկրում բացահայտվել է վարակման 249 465 դեպք:
Վերջին մեկ օրում ապաքինվել է 494 պացիենտ, համաճարակի սկզբից մինչև օրս առողջացել է 235 130 մարդ: Մահացել է 2973 մարդ:
Մեկ օրում կատարվել է 17 398 թեստավորում, այդ թվում՝ 12 166-ը հակագենի, իսկ 5232-ը՝ ՊՇՌ-թեստ:
Կարանտինում է գտնվում 472 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 3656, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 563:
Բուժման նպատակով արտերկրից Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: