Հունվարի 15-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1177 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 245 789 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 837 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 229 196 մարդ: Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 2 893:
Կարանտինում է գտնվում 499 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ` 3 732 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում` 648 հոգի:
Երեկ՝ հունվարի 14-ին, Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 357 նոր դեպք, ապաքինվել՝ 748 մարդ: