Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար, փետրվար, մարտ) ռեադմիսիայի շրջանակներում համաձայնություն է տրվել ԵՄ երկրներում բնակվող 1 190 մարդու Վրաստան վերադառնալու համար։
Վրաստանի ՆԳՆ վիճակագրության համաձայն՝ նշված երեք ամսում քննարկվել է հետընդունման 1196 դիմում, որից 1190-ը բավարարվել է, 6-ը՝ մերժվել։
Նշենք, որ Վրաստան վերադառնալու որոշումների մեծամասնությունը՝ 785 քաղաքացի, կայացվել է Գերմանիայում, որին հաջորդում են Ֆրանսիան` 149, Հունաստանը` 57, Շվեյցարիան` 38, Հոլանդիան՝ 35, Բելգիան՝ 26, Լեհաստանը՝ 20:
Հիշեցնենք, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև «Առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականի մարտի 1-ից։ Համաձայնագրի հիման վրա Եվրամիության տարածքում անօրինական բնակվող Վրաստանի քաղաքացիները վերադարձվում են Վրաստան։ Համաձայնագրով նախատեսվում է նաև երրորդ երկրների քաղաքացիների վերադարձը Վրաստան՝ համաձայնագրով սահմանված պայմաններով։ Համաձայնագրի՝ հետընդունման և վերջնական նշանակման պետության սահման տարանցման հետ կապված բոլոր տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են հայցող պետության կողմից։