Մեկ տարվա ընթացքում բուսայուղի գներն աճել են 23%-ով, ձկան գինը` 9%-ով, կաթնամթերքի գինը` 8%-ով, հացաբուլկեղենինը` 7%-ով: Այս տեղեկատվությունը տարածում է «Վրացստատ»-ը: Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, 2020 թվականի նոյեմբերին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ 0,9 տոկոս է կազմել, իսկ տարեկան գնաճը՝ 3,8 տոկոս:
Ավելի մանրամասն, տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ ապրանքախմբերի գների փոփոխությունների վրա. Պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբում մեկ տարվա ընթացքում գներն աճել են 6%-ով, ինչը տարեկան գնաճի վրա ազդել է 1,92 տոկոսային կետով:
Մասնավորապես, գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝ բուսայուղ և ճարպ (23,2 տոկոս), սուրճ, թեյ և կակաո (12,2 տոկոս), ձուկ (9,1 տոկոս), հաց և հացաբուլկեղեն (7,1 տոկոս), կաթ, պանիր և ձու (8 տոկոս), շաքար, ջեմ և այլ քաղցրավենիքներ (7.0 տոկոս), հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (4.7 տոկոս), միս և մսամթերք (3.7 տոկոս): Միևնույն ժամանակ, մրգեղենի և խաղողի գները նվազել են (-5,3 տոկոս):
Առողջապահական խմբում գներն աճել են 8,8 տոկոսով, ինչը արտահայտվել է տարեկան գնաճի վրա 0,71 տոկոսային կետով:
Գներն աճել են բժշկական ապրանքների, ապարատուրաների և սարքավորումների ենթախմբում (12,4%) և ամբուլատոր բժշկական ծառայություններում (12,0%): Տրանսպորտային խմբում գները նվազել են 5,2 տոկոսով: Ըստ այդմ, ապրանքախմբի մասնաբաժինը տարեկան գնաճում կազմել է -0,64 տոկոսային կետ: Գների անկում է նկատվել հետևյալ ենթախմբերում՝ անձնական տրանսպորտային միջոցների շահագործում (-6,7 տոկոս):